Սյունիքի մարզում ԱՄՆ դեսպանը հանդիպել է տեղահանված և հարձակումներից տուժած ընտանիքներին
copy image url

Սյունիքի մարզում ԱՄՆ դեսպանը հանդիպել է տեղահանված և հարձակումներից տուժած ընտանիքներին

Ներքին 2 տարի առաջ - 19:54 29-09-2022
Սյունիքի մարզում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Քննարկվել են մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերները ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։ Դեսպան Թրեյսին եղավ Ակներ գյուղում, որը տուժել էր հրետակոծությունից։

Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը։

Ամենից շատ դիտված