Վրաստանի ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տվել մուտք գործել ռուս-վրացական անցակետ
copy image url

Վրաստանի ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տվել մուտք գործել ռուս-վրացական անցակետ

Արտաքին 2 տարի առաջ - 00:18 29-09-2022
Վրաստանի ոստիկանությունը թույլ չի տվել «Դրոա» շարժման ակտիվիստներին ու կողմնակիցներին մուտք գործել ռուս-վրացական սահմանային Կազբեգի անցակետի տարածք։ Ինչպես փոխանցում է «Грузия Online»-ը ցուցարարները պատրաստվում էին բողոքի ակցիա անցկացնել Կազբեգի-Վերին Լարս անցակետի տարածքում։

Հաղորդվում է, որ ակտիվիստների մոտ եղել են հակառուսական բովանդակությամբ պաստառներ։ Ակցիայի կազմակերպիչները հայտարարում են, որ իրենց հետևել են ոստիկանության մի քանի բրիգադներ, այնուհետև ոստիկանները կանգնեցրել են նրանց և թույլ չեն տվել շարունակել ճանապարհը։

«Տեղը որոշեցին, ասացին, որ այստեղ կարող ենք հանրահավաք անցկացնել, բայց այս վայրից այն կողմ գնալ հնարավոր չէ»,- վրացական լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել են հանրահավաքի մասնակիցները։

«Грузия Online»-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրից նկարահանված կադրերից երևում է, որ քաղաքացիները կանգնած են մայրուղու վրա, իսկ նրանց պաստառները փակված են ոստիկանական շղթայով։

Իրավապահները նշել են, որ թույլ չեն տա ակտիվիստներին ավելի հեռուն գնալ, քանի որ դա անօրինական է։

Ամենից շատ դիտված