Ադրբեջանում հայտնել են, թե որքան ժամանակ և գումար է անհրաժեշտ՝ Արցախի գրավյալ շրջանների ամբողջական ականազերծման համար
copy image url

Ադրբեջանում հայտնել են, թե որքան ժամանակ և գումար է անհրաժեշտ՝ Արցախի գրավյալ շրջանների ամբողջական ականազերծման համար

Արտաքին 2 տարի առաջ - 21:54 28-09-2022
Ադրբեջանի նախագահի «Ղարաբաղի տնտեսական շրջանում հատուկ ներկայացուցիչ» Արազ Իմանովը հայտարարել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից մինչև այժմ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականազերծվել է շուրջ 530 միլիոն քառակուսի մետր տարածք։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Իմանովն ընդգծել է, որ Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում հայտնաբերվել է ավելի քան 66 հազար ական և չպայթած զինամթերք։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի անկախ փորձագետները կարծում են, որ նշված տարածքներում առկա է մոտ 1 միլիոն ական և չպայթած զինամթերք։ Ադրբեջանցի պաշտոնյան նաև հայտնել է, որ Արցախի օկուպացված տարածքների ամբողջական ականազերծման համար կպահանջվի 25 տարի և 50 միլիարդ դոլար։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված