«Եռաբլուր» զինվորական պանթեոնից այսօր առավոտյան զոհված զինծառայողների մոտ երեք տասնյակ ծնողներ բերման են ենթարկվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Բերման ենթարկված ծնողներից երկուսն ունեն վնասվածքներ, մեկի ձեռքերն է վնասված, մյուսի մատն է վնասված: Առաջին հայացքից կարծես մատը կոտրված է: Երկուսն էլ կանայք են: Հիմա ոստիկանության բաժնում են, երբ դուրս գան՝ կդիմեն բուժօգնության: Շտապօգնություն կանչել են, բայց դա բավարար չէ, վնասվածքն ավելի լուրջ է: Վնասվածքները ստացել են բերման ենթարկվելու ժամանակ»։
Փաստաբանը տեղեկացրեց, որ ծնողները տարբեր բաժիններ են տարվել:
«Առաջինին բերման են ենթարկել ժամը 6.58-ին, դեռեւս երեք ժամը չի լրացել: Բոլորի վերաբերյալ արձանագրությունները կազմվել են վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի, որը մենք հետագայում կբողոքրկենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ գիշերը ծնողները պանթեոն էին եկել, որպեսզի թույլ չտային Փաշինյանին գալ իրենց որդիների շիրիմներին։ Այսօր վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլրում»:
ռավոտյան ժամը 6-ից այստեղ են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ, կարմիր ու սեւ բերետավորներ շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց:
Ոստիկանները խոչընդոտեցին նաեւ լրագրողների եւ օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից: