Հաղթելու են համառները և հստակ նպատակ ունեցողները․ Կարին Տոնոյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:30 15-09-2022
Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան։

Հանրահավաքից հետո լրագրողները հարց ուղղեցին Կարին Տոնոյանին՝ ասելով, թե դասադուլի և գործադուլի կոչը արդյոք «Դիմադրության» շարժամ կրկնությունն է, չէ՞ որ նախորդ փորձը ցույց տվեց, որ դա որևէ արդյունքի չի բերում, ինչին ի պատասխան Տոնոյանը նշեց, որ ցավոք, մենք տեսել ենք նաև 2018, երբ այդ դասադուլները շատ մեծ արդյունք բերին։

«Մենք ընտրված առաջնորդներ չենք, պարզապես երեկ պահանջ եղավ, որ մենք բեմ բարձրանանք, և մենք դա արեցինք։ Մենք կորցրել ենք դա՝ հանուն որոնց պատվի հիմա դուրս ենք եկել և ձեզ հետ պայքարում ենք։ Աշխարհի բոլոր հնարավոր հաջողությունները տեղի են ունեցել մի քանի անգամ փորձարկելուց հետո, այո՛, հնարավոր է, որ դա վաղը մեզ մոտ չստացվի, մյուս օրը չստացվի, էն մյուս օրը ստացվելու է, և ընդամենը այստեղ հաղթելու են համառները և հստակ նպատակ ունեցողները։ Հիմա ի՞նչ անենք, ասենք՝ չի ստացվում, նստենք տանը ու սպասենք, որ այս մարդը հերթով հողերը հանձնելով գա՞»,- ասաց Տոնոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։