Հրդեհ Նորավանի սահմանային դիտարկվող հատվածում․ փրկարարները զինծառայողի դի են հայտնաբերել
copy image url

Հրդեհ Նորավանի սահմանային դիտարկվող հատվածում․ փրկարարները զինծառայողի դի են հայտնաբերել

Ներքին 2 տարի առաջ - 21:15 14-09-2022
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորավան գյուղի մոտակայքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սահմանային դիտարկվող հատվածում։

Ինչպես տեղեկացնում են հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են զինծառայողի դի և մոտեցրել զինվորական բուժծառայության ավտոմեքենային:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 16:54-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

Ամենից շատ դիտված