Որոշ հասցեներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը
copy image url

Որոշ հասցեներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ներքին 2 տարի առաջ - 18:28 14-09-2022
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 24-րդ փողոցի և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մեծավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ջինանյան, Լազյան, Խորենացու, Գ. Լուսավորչի, Գ. Նժդեհի փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ամենից շատ դիտված