Մեր դիմումի կապակցությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ. Նիկոլ Փաշինյան

Ներքին 2 տարի առաջ - 12:10 13-09-2022
Այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել Ադրբեջանի հարձակման մասին, Անվտանգության խորհրդի անդամները հրավիրվել են ինձ մոտ, ԱԽ նիստ է տեղի ունեցել, քննարկում, խորհրդակցությունը, որը մինչեւ լուսաբաց շարունակվել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մասնակցել է ՀՀ նախագահը,. ԱԺ նախագահը, այդ նիստի արդյունքներով որոշում ենք կայացրել դիմել ՀԱՊԿ-ին, այդ դիմումի կապակցությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ:

Դիմել ենք նաեւ ՌԴ-ին 1997-ի Բարեկամության, փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա: Որոշում ենք կայացրել դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ն, որպեսզի իրավիճակը հրատապության կարգով քննարկվի:

Ես գիշերը հեռախոսազրույցներ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, Ֆրանսիայի նախագահի հետ, Իրանի նախագահի հետ, ԱՄՆ պետքարտուղարի հետ, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ՊՆ նախարարն է զրույց ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ հետ: Մենք այս ուղղություններով աշխատում ենք, որ իրավիճակը հնարավորինս արագ կայունացնենք»,-ընդգծեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված