Էս ամեն ինչի մեղավորը անձամբ Նիկոլ Փաշինյանն է, հերթական կրկեսն է լինելու՝ նիստի չենք մասնակցելու

Ներքին 2 տարի առաջ - 11:48 13-09-2022
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այժմ նրանք աշխատում են հայտարարության վրա:

«ԱԺ նիստին չենք մասնակցելու, այս ամենի մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանությունն է, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, քանի որ իր վարած քաղաքականության արդյունքում է երկիրը հասցվել այս վիճակին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա նաև նշել է, որ իրենց խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել վարչապետի հետ հարցուպատասխանին:

«Մենք չենք մասնակցելու, քանի որ դա լինելու է հերթական կրկեսը, այս պահին նպատակահարմար չենք գտնում մասնակցել: Մենք կներկայացնենք մեր հստակ առաջարկությունները՝ հստակ ձևակերպելով»,- նշեց նա: