Ընդդիմությունը սխալվել է, պետք է շրջանառեին իրենց վարչապետի թեկնածուի անունը․ Ռուբեն Հակոբյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:14 12-09-2022
«Ե՛ւ «Հայոց փրկության շարժումը», և՛ «Դիմադրության» շարժումը ձախողվեցին, որովհետև կուսակցականացվեցին։ Գուցե ոչ ամբողջությամբ, բայց այդ պրոցեսի մեջ է»։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ պետք է ապակուսակցական լիդերներով ղեկավարություն ձևավորվեր, որոնք պրոֆեսիոնալներ կլինեն։

«Արդյունքում, այդ դիլետանտիզմը, որ այսօր կա հարթակում, պետք է դուրս գա։ Վախկոտին, պատասխանատվությունից խուսափողին է հարիր պատճառներն այլ տեղերում փնտրելը, այն դեպքում, երբ մի հաստաբուն գերան մտցրել ես քո աչքը և ուրիշներին ես մեղադրում»։

Անդրադառնալով իմպիչմենտի գործընթացին՝ նա ընդգծեց, որ դրան պետք է գնալ միայն այն պարագայում, երբ 100 տոկոսով վստահ լինեն, որ կհաջողեն, հակառակ դեպքում՝ կլեգիտիմացնեն այսօրվա իշխանությանը։

«Բայց իմպիչմերտ կարելի է իրականացնել, երբ կա ժողովրդի կողմից մեծ ճնշում։ Հիմա դիլետանտիզմի ժամանակը չէ։ Ընդդիմությունը սխալ է թույլ տվել, որովհետև անցած մեկ տարվա ընթացքում իրենք պարտավոր էին շրջանառության մեջ դնել այն մարդու անունը, ով պետք է ներկայանար ժողովրդին ու խորհրդարանին որպես ընդդմության վարչապետի թեկնածու։ Պետք է լինեին նաև առանցքային նախարարների թեկնածուների անունները։ Չարեցին, ու ես մոտավորապես գիտեմ, թե ինչու»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված