Արամ Սարգսյանի դուստրն ամուսնանում է. ովքեր ներկա կլինեն հարսանիքին
copy image url

Արամ Սարգսյանի դուստրն ամուսնանում է. ովքեր ներկա կլինեն հարսանիքին

Ներքին 2 տարի առաջ - 18:00 07-09-2022
Սեպտեմբերի 17-ին Ջրվեժում գործող «Վիլլա» ռեստորանային համալիորւմ տեղի կունենա սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ավագ դստեր՝ Գրետա Սարգսյանի և նրա ընտրյալի՝ Հայկի պսակադրությունը։

Թե ովքեր են հրավիրված հարսանիքին, Oragir.news-ին ընտանիքի մտերիմներից տեղեկացրին, որ որևէ քաղաքական դեմք հրավիրված չէ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առավել ևս, ով տարիներ առաջ, երբ ընդդիմադիր էր, Արամ Սարգսյանի գործընկերն է եղել «Ելք»-ի շրջանակներում։

«Փոքր, ընտանեկան հարսանիք է լինելու»,- տեղեկացրին մեզ։

Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանն ունի երեք երեխա՝ երկու դուստր՝ Գրետան և Ծովինարը, և մեկ որդի՝ Գուրգենը։