Սպանության փորձ Մալաթիայում. կանգնացրել են մեքենան ու դանակահարել վարորդին
copy image url

Սպանության փորձ Մալաթիայում. կանգնացրել են մեքենան ու դանակահարել վարորդին

Ներքին 2 տարի առաջ - 13:50 03-09-2022
Ուրբաթ կեսօրին սպանության փորձ է տեղի ունեցել Մալաթիա Սեբաստիա համայնքի զորավար Անդրանիկ փողոցում: Հինգ երիտասարդներ Nissan Tida մակնիշի մեքենայով հետապնդել են Lada մակնիշի մեքենան, կանգնեցրել այն փողոցի բանուկ մասում և դանակի մի քանի հարվածներ հասցրել վարորդին: Ականատեսները 24News-ին պատմել են, որ հարձակվողները անգամ չեն թաքցրել դեմքերը, գործել են արագ ու առանձնակի դաժանությամբ:

Lada-ի վարորդին անցորդներից մեկը հասցրել է «Աստղիկ» ԲԿ, նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ինչպես հայտնեցին ականատեսները, հինգ երիտասարդներից մեկը Մալաթիա շուկայի սեփականատերերից, արդեն հանգուցյալ Ռադիկի թոռն է:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում