«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա անցումը մինչև դեկտեմբերի 25-ը փակ կլինի
copy image url

«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա անցումը մինչև դեկտեմբերի 25-ը փակ կլինի

Ներքին 2 տարի առաջ - 11:13 03-09-2022
«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման հիմնանորոգմամբ պայմանավորված սեպտեմբերի 2-ից դեկտեմբերի 25-ը անցումը փակ է լինելու:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքացիների անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել Մ. Խորենացու փողոց - Մ. Մաշտոց պողոտա խաչմերուկի կարգավորվող հետիոտնային անցումից կամ Մ. Մաշտոցի պողոտա - Գ. Լուսավորիչ (Պարոնյան) ստորգետնյա անցումից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Հիշեցնենք՝ oragir.news-ն է մի քանի անգամ անդրադարձել այդ անցումի խնդրին:

Ամենից շատ դիտված