Ուղիղ եթեր

Վաղը՝ առավոտից, մենք սկսում ենք նախաձեռնություններ՝ համախմբելու ողջ հայ ժողովրդին, կարող և ազգային ուժերին. Սաղաթելյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:19 02-09-2022
Ընդդիմությունը վերսկսել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

«Ազատ անկախ ապրելու համար հայ ժողովուրդը շատ է պայքարել։ Արցախի անկախությունը հայ ժողովուրդը ձեռք է բերել իր զավակների արյան գնով, Արցախը հայ ժողովրդի արժանապատվությունն է։ Արցախը մեր անցյալն է, մեր ներկան և մեր ապագան։ Արցախը մեր հողն ու ջուրն է, մեր ժառանգությունը։ Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ եկեք հայրենիքի մի մասը զիջենք, մյուսը՝ պահենք, գլուխները պատովն են տալիս»,- այս մասին «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Դիմադրության» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը նաև ասաց. «Ցավոք, Հայաստանում այսօր չկա որևէ սյուբեկտ, որ պաշտպանում է Արցախի, հայ ժողովրդի շահերը, ընդ որում՝ այդ սուբյեկտը չկա ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում, ո՛չ էլ Սփյուռքում»,- ասաց Սաղաթելյանը։

«Միակ սյուբեկտը, որ պաշտպանում է Արցախի շահերը, այս հրապարակն է և դուք եք»,- ասաց Սաղաթելյանը։

«Վաղը՝ առավոտից, մենք սկսում ենք նախաձեռնություններ բոլոր կարող մարդկանց հետ, սկսում ենք խորհրդակցել երկու հիմնական ուղղություններով՝ Հայաստանը նիկոլից հետո, որ ավելի ամբողջացնենք և շարժումը ավելի ընդլայնելու իմաստով, մենք հավատարիմ ենք մեր հայտարարած գլխավոր սկզբունքին պետք է համախմբել ողջ հայ ժողովրդի կարող և ազգային ուժերին երկիրը այս վիճակից դուրս բերելու համար»,- նշեց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում