Խոշոր ավտովթար Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ
copy image url

Խոշոր ավտովթար Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ

Արտաքին 2 տարի առաջ - 23:59 01-09-2022
Թուրքիայի Սիվաս քաղաքում վթար է տեղի ունեցել հարսանեկան ավտոբուսի մասնակցությամբ, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 10՝ վիրավորվել են: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Վթարը տեղի է ունեցել Սիվաս-Մալաթիա ավտոճանապարհին։

«Նախնական տվյալներով՝ Սիվասում բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով յոթ մարդ է զոհվել, տասը՝ վիրավորվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Պարբերականի տվյալներով՝ տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։

Թե որն է եղել վթարի պատճառն, առայժմ հայտնի չէ:

Ամենից շատ դիտված