Հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Կույրերի շենքի տանիքում
copy image url

Հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Կույրերի շենքի տանիքում

Ներքին 2 տարի առաջ - 18:03 01-09-2022
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի Կույրերի շենքի երեք հարկանի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Ամենից շատ դիտված