Մեկնարկել ենք ուսուցիչների ու դաստիարակների ծիծաղելի աշխատավարձները ընդհուպ եռապատկելու գործընթացը. Փաշինյան

Ներքին 2 տարի առաջ - 11:59 01-09-2022
«Մինչեւ 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց եւ 55 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մեր ծրագիրը, որն ամրագրված է ՔՊ-ի նախընտրական ծրագրում, մեկնարկել է»,-այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով, ծրագրի իրականացման արդյունքում նույնիսկ հեռավոր բնակավայրերի երեխաները բարձրորակ մանկապարտեզներ ու դպրոցներ հաճախելու հնարավորություն են ունենալու, ինչը գյուղերի վերածննդի առանցքային գործոն պետք է դառնա.

«Իմ դիտարկմամբ Հայաստանի բազմաթիվ գյուղեր դատարկվել են նաեւ այն պատճառով, որ նախադպրոցական տարիքից սկսած երեխաների պատշաճ կրթություն ստանալու ոչ մի հնարավորություն ու հեռանկար չի եղել այդ գյուղերում, եւ ծնողները նախընտրել են հեռանալ նաեւ երեխաների կրթության համար հեռանկար ստեղծելու համար:Այժմ գյուղերում բացվող մանկապարտեզները, դպրոցները, մեր մի շարք գյուղերի վերածննդի անկյունաքարն են դառնալու։ Նմանատիպ ծրագրեր իրականացնելու ենք այն գյուղերի համար, որոնցից ոչ մեկում երեխաների անհրաժեշտ թվակազմ չկա առանձին դպրոց կամ մանկապարտեզ ունենալու համար, եւ կա հնարավորություն մի քանի գյուղերի երեխաներին հավաքելու մեկ տեղում: Մենք նոր շենքեր կկառուցենք, դրանք կհագեցնենք նոր գույքով, դեպի այդ կլրթահամալիրներ տանող նոր ճանապարհներ կկառուցենք, երեխաներին տեղափոխելու համար նոր ավտոբուսներ կգնենք, եւ կապահովենք պատշաճ կրթություն ստանալու նրանց իրավունքը: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ գյուղական ու քաղաքային բնակավայրերում բացվող կամ բացվելիք մանկապարտեզային, նխակրթարանային ու դպրոցական տեղերը ոչ միայն պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն են տալու մեր մանուկներին, այլեւ նրանց մայրիկների համար կրթություն ստանալու, հանրային ու տնտեսական գործունեությն մեջ ներգրավելու ճանապարհ են բացելու, որն իր հերթին Հայաստանի տնտեսական, քաղաքական ու քաղաքակրթական զարգացման էական գործոն է դառնալու եւ բազմաթիվ ընտանիքներ կրթության ու աշխատանքի միջոցով հաղթահարելու են աղքատությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի

Ձեզ գուցե հետաքրքրի