N զորամիավորման զորամասում անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն
copy image url

N զորամիավորման զորամասում անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն

Ներքին 2 տարի առաջ - 19:12 31-08-2022
N զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 31-ին անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, խաղարկվել են մարտավարական տարբեր դրվագներ, ստուգվել հրամանատարների` գործողությունների պլանավորման և ստորաբաժանումների ղեկավարման կարողությունները։

Ըստ աղբյուրի՝ զորամիավորման հրամանատարական կազմը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված զինծառայողների պատրաստվածությունը և ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը։

Ամենից շատ դիտված