Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպել և դասախոսել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ԱԺ նախագահի օգնական Աշխեն Հայրապետյանը, նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը և ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանն աշակերտների հետ զրույց-քննարկում են ունեցել «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ», «ՀՀ Ազգային ժողովի նախագահի գրասենյակ» ու «Աշխատանք ԶԼՄ-ների հետ» թեմաներով։