Ուկրաինական զորքերը հարձակման փորձ են կատարել Նիկոլաևում և Խերսոնում. հակառակորդն ունի 560 զոհ. ՌԴ ՊՆ
copy image url

Ուկրաինական զորքերը հարձակման փորձ են կատարել Նիկոլաևում և Խերսոնում. հակառակորդն ունի 560 զոհ. ՌԴ ՊՆ

Արտաքին 2 տարի առաջ - 23:50 29-08-2022
Ուկրաինական զորքերը հարձակման փորձ են ձեռնարկել Նիկոլաևի և Խերսոնի մարզերում, ՌԴ ԶՈւ ակտիվ պաշտպանության արդյունքում Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրել։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

«Այսօր՝ օրվա ընթացքում, (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու անմիջական հրահանգով ուկրաինական զորքերը երեք ուղղությամբ հարձակման փորձ են կատարել Նիկոլաևի և Խերսոնի մարզերում։ Ռուսական զորքերի խմբավորման ակտիվ պաշտպանության արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրել»,- նշել են ռազմական գերատեսչությունից։

«Հակառակորդի կենդանի ուժի կորուստը կազմել է ավելի քան 560 զինծառայող: Հակառակորդի կողմից հարձակողական գործողությունների հերթական փորձը ձախողվել է», - հավելել են ՌԴ ՊՆ-ում:

Ամենից շատ դիտված