Մարվել է Գյումրու ռեստորաններից մեկի տանիքում բռնկված հրդեհը
copy image url

Մարվել է Գյումրու ռեստորաններից մեկի տանիքում բռնկված հրդեհը

Ներքին 2 տարի առաջ - 18:59 29-08-2022
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 29-ին, ժամը 15։25-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի «Նաիրի» ռեստորանային համալիրի տանիքում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։43-ին, մարվել՝ 16։13-ին։

Ամենից շատ դիտված