Իրանը, Ադրբեջանը եւ ՌԴ ներդրումներ կկատարեն Ռեշտ-Աստարա երկաթուղու համար
copy image url

Իրանը, Ադրբեջանը եւ ՌԴ ներդրումներ կկատարեն Ռեշտ-Աստարա երկաթուղու համար

Արտաքին 2 տարի առաջ - 20:27 28-08-2022
Իրանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը մտադիր են համատեղ ներդրումներ կատարել Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի կառուցման համար, որը համապատասխանում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացմանը, գրում է Mehr լրատվական գործակալությունը:

Հարեւան պետությունների հետ հարաբերություններն ամրապնդելու համար Իրանի կառավարության ակտիվ դիվանագիտությանը համահունչ՝ Իրանը մտադիր է ընդլայնել տարանցիկ առեւտուրը Չինաստանի եւ Ռուսաստանի հետ, կիրակի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության փոխնախարար Շահրիյար Աֆանդիզադեն։
Նրա խոսքով՝ Իրանը գտնվում է Կենտրոնական Ասիայի, Հարավային Ասիայի եւ Արեւմտյան Ասիայի խաչմերուկում։
Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը համարվում են Հյուսիս-Հարավ միջանցքի հիմնադիրները, սակայն վերջին տարիներին այս միջանցքով ապրանքների տարանցման հարցում մեծ առաջընթաց չի նկատվում։

Նա հավելել է, որ Ադրբեջանում կայանալիք հանդիպմանը կքննարկվի Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի կառուցման համար ներդրումներ կատարելու գործընթացը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի