Ընթանում է Իսահակյան-Գյումրի և դեպի Երերույքի տաճար ճանապարհների շինարարությունը
copy image url

Ընթանում է Իսահակյան-Գյումրի և դեպի Երերույքի տաճար ճանապարհների շինարարությունը

Ներքին 2 տարի առաջ - 14:02 28-08-2022
Ընթանում են Իսահակյան-Գյումրի և դեպի Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհների շինարարական աշխատանքները: Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։

Շուրջ 15 կմ երկարությամբ Գյումրի-Իսահակյան ճանապարհի կառուցումը մեկնարկել է Բագրավանի տարածքից։ Կհիմնանորոգվի երթևեկելի մասը, կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները։ Շինարարությունն իրականացնում է «Եվրոասֆալտ» ընկերությունը:

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը նշեց, որ ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլրդ 800 մլն է, կառավարությունն արդեն 1 մլրդ 997 մլն 335 հազար դրամը հատկացրել է։

«300 մլն 264 հազար դրամ գումար էլ կառավարության կողմից հատկացվել է Հ-93, /Հ-75/ - Երերույքի տաճար հանրապետական նշանակության ճանապարհի 2.7 կմ-անոց հատվածի հիմնանորոգման համար։ Աշխատանքները մեկնարկել են Երերույքի հատվածից, շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն»,-հավելեց Արաքսյա Կիրակոսյանը:

Ամենից շատ դիտված