Կար ժամանակ, երբ Փաշինյանը շատ էր սիրում ՀՀ դրոշը
copy image url

Կար ժամանակ, երբ Փաշինյանը շատ էր սիրում ՀՀ դրոշը

Ներքին 2 տարի առաջ - 13:37 27-08-2022
Պաշտոնավարման սկզբանական շրջանում Նիկոլ Փաշինյանը մի ուրիշ վերաբերմունք ուներ ՀՀ պետական դրոշի նկատմամաբ, կարելի է ասել նույնիսկ՝ «դրոշի մեռած տղա» էր։

2019 թվականին նա, երբ աշխատանքից ազատեց Բագրատաշենի մաքսակետի աշխատակցին՝ դրոշը ենթադրաբար գետնին գցելու կամ այն պատշաճ չտեղադրելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ մաքսավորի ուսադիրները նրան դրոշն է տվել։ Այդ ժամանակ Փաշինյանը չափազանց վրդովվել էր դրոշի անագրման փաստով։

«Էդ սենյակում աշխատում ա, նստած ա, և իր առաջ գցած ա Հայաստանի պետական դրոշը։ Գցած ա է, ոչ թե դրած ա, այլ գցած ա, և ասենք, աղբի մեջ կորած ա էդ դրոշը, էդ մարդը էլ ո՞նց ա աշխատում, էդ ուսադիրներն իրան էդ դրոշն ա տվել, ինքը ո՞նց ա էդ դրոշի ներկայությամբ աշխատում։ Դրա համար էլ կանգնած սենց դեմը, թե մթով էս ովքեր են եկել, թողեք մի կոպեկ աշխատենք, դե թող գնան աշխատեն»,- ասում էր Փաշինյանը։

Դեպքից մի քանի օր հետ էլ Փաշինյանը կրկին լայվով ( այն ժամանակ Փաշինյանը շատ էր սիրում լայվեր) անդրադարձավ թեմային՝ ասելով, որ առանց դրոշ չկա քաղաքացի ու ինքը շատ էլ ճիշտ է վարվել․ «Նա ով դրոշն ա անարգում, անարգում ա քաղաքացուն, նա ով քաղաքացուն ա անարգում, անարգում ա դրոշը, որովհետև առանց դրոշ քաղաքացի չկա, և առանց քաղաքացու դրոշ չկա, և էդ մեջիադեպն ու արձագանքները ցույց են տալիս, որ մենք էդքան ասում ենք պետություն-պետություն, քաղաքացի, մեր երկրում պետական սիմվոլները կայացած չեն, և սրանից բխում ա շատ գործողություններ և շատ երևույթներ։ Ես հետագայում շատ եմ վերլուծել էդ օրվա իմ գործողությունները, իմ ռեակցիաները, և անկեղծ ասած պետք ա խոստովանեմ, որ ես համարում եմ, որ ճիշտ եմ ռեակցիա տվել։ Գիտեք՝ կարող ա էդ մեր հայրենակցի համար, ով ազատվեց աշխատանքից, գուցե իր համար շատ էր, ոչ թե գուցե, այլ հաստատ իր համար՝ որպես մի անհատ, դոզան շատ էր, բայց նա ինձ համար ընդամենը սիմվոլ էր պետական պաշտոնյայի, ով անարգում ա դրոշը»։

Այս դեպքերից 3 տարի անց, կարծես, Փաշինյանի սերը՝ առ ՀՀ պետկան դրոշ, կարծես թե մարել է։ Դրա մասին մի քանի փաստ է վկայում։ Նախ երեկ լուսանկար էր հրապարակել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որում Քերոբյանը, ժպիտը երեսին, նստած էր, իսկ իր առջև էլ մի գոյություն չունեցող եռագույն դրոշ՝ վերևից ներքև հորիզոնական հավասար շերտերով՝ նարջագույն, կապույտ կարմիր։ Իրականում Քերոբյանի առջև գլխիվայր դրված էր ՀՀ պետական դրոշը, սակայն վերջինս հերիք չի հանդուժել էր այդ փաստը, դեռ մի հատ էլ սեփական նախաձեռնությամբ լուսանկարվել ու տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում։

Փաշինյանը այն նույն էնտուզիազմով ու զայրույթով, որով 2019-ին մաքսայինի խեղճուկրակ աշխատակցին էր նախատում տեսախցիկների առջև, նույնը չի արել, սակայն, Վահան Քերոբյանի դեպքում, երբ նա անհամեմատ ավելի բարձր պաշտոն ունի, և, ինչպես Փաշինյանն էր ասում, այդ պաշտոնը նրան ՀՀ դրոշն է տվել։ Դրոշի նկատմամաբ անարգանքը անհանդուրժելի երևույթ համարող Փաշինյանի օրոք փոխվեց ՀՀ քրեական օրենսգիրքը։

Հուլիսի 1-ին ուժի մեջ մտած նոր օրենսգքիրը պետական դրոշն անարգելու համար շատ ավելի ցածր տուգանք է սահմանել, քան «նախկինների» օրոք էր, այժմ պետական դրոշ անարգելը պատժվում է ընդամենը 10 հազար տուգանքով՝ նախկին 100 հազարից 250 հազարի փոխարեն, հանրային աշխատանքով, կամ կալանքով առավելագույնը 2 ամիս, նախկին 1 տարի ազատազրկման փոխարեն։

Ավելին՝ օրենքից հանվել է այլ երկրների պետական դրոշները անարգելը քրեականացնելու մասը, այսինքն՝ այսուհետ Ացախի հանրապետության պետական դրոշն արագելը այլևս քրեական հանցակազմ չի պարունակում։
Երեկ տեղեկացանք նաև, որ 4 ամիս առաջ Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշի անարգման փաստով քրեական գործ չի հարուցվել, դատախազությունը գտել է, որ դրա մեջ հանցակազմ չկա։ Այսպիսով ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի համար դրոշն այլևս առանձնապես կարևոր չէ, և քանի որ «առանց դրոշ չկա քաղաքացի, իսկ առանց քաղաքացի չկա դրոշ», հետևաբար օբյեկտիվ ենթադրություն․ փաշինյանի համար քաղաքացին էլ այլևս առանձնապես կարևոր չէ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում