Այսօր շահագործման հանձնեցինք ևս մեկ այգի՝ ինչպես ժողովուդն է անվանում, Մոլոկանի այգին. Երևանի քաղաքապետ
copy image url

Այսօր շահագործման հանձնեցինք ևս մեկ այգի՝ ինչպես ժողովուդն է անվանում, Մոլոկանի այգին. Երևանի քաղաքապետ

Ներքին 2 տարի առաջ - 11:54 27-08-2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ այսօր շահագործման են հանձնել ևս մեկ այգի:

«Երևանի կանաչապատման ոլորտում մեծ փոփոխություններ ենք նախաձեռնել: Այս պահին մի շարք այգիների վերականգնումներ ընթացքի մեջ են, որոշների աշխատանքներն էլ պլանավորված են:
Այսօր շահագործման հանձնեցինք ևս մեկ այգի՝ «Նոր Արաբկիր» կամ, ինչպես ժողովուդն է անվանում, Մոլոկանի այգին, որն իր հիմնումից ի վեր հիմնանորոգվել է առաջին անգամ, և վերագործարկեցինք շատրվանային համալիրը։ Վստահ եմ` լավագույն այգիներից մեկն է Երևանում»,- գրել է քաղաքապետը։

Ամենից շատ դիտված