Օգոստոսի 23-25-ին ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը Արցախում էր․ համագործակցության շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ
copy image url

Օգոստոսի 23-25-ին ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը Արցախում էր․ համագործակցության շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ

Ներքին 2 տարի առաջ - 20:44 25-08-2022
Օգոստոսի 23-25-ին ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը այցելել է Արցախի Հանրապետություն՝ ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի գլխավորությամբ, ակադեմիական 7 ինստիտուտների տնօրենների մասնակցությամբ։ 44-օրյա պատերազմից հետո Սաղյանի շնորհիվ Արցախում հստակեցվել է գիտական օրակարգ, և Արցախի գիտական կենտրոնի հետևողական զարգացման խնդիրներն ակտուալացվել են։

Պատվիրակությունը եղել է Բերձորի Ս․ Համբարձման եկեղեցում, հանդիպումներ ունեցել Արցախի գիտական կենտրոնի աշխատակազմի, հանրապետության պետական պաշտոնյաների հետ, ձեռք են բերվել հետագա համագործակցության շուրջ պայմանավորվածություններ։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մասնակցել է Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի /Բեկոր/ արձանի մոտ կազմակերպված միջոցառմանը։ Պատվիրակությունն այցելել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղ, որտեղ ծաղիկներ են խոնարհել մաղավուզցի նշանավոր մտավորական Ջալալ Տեր-Գրիգորյանի գերեզմանին։

Գյուղի դպրոցում Ա. Մելքոնյանը ներկայացրել է Ջ. Տեր-Գրիգորյանի անցած հասարակական, մշակութային ու գրական հարուստ ուղին և իր խոնարհումը բերել գործչին 19-րդ դարի վերջին և 20֊րդ դարի սկզբին հատկապես Ջավախքում ծավալած հայանպաստ գործունեության համար։

Պատվիրակությունը մեծ ոգևորությամբ ծանոթացել է «Վալլեքս» ընկերության Կաշեն հանքավայրի արտադրական գործունեությանը։ ԳԱԱ-ն իր պատրաստակամությունն է հայտնել այդ հաստատության հետ սերտորեն համագործակցելու հարցում։

Ամենից շատ դիտված