Վարչապետի աշխատակազմը ԶՊՄԿ-ի բաժնետոմսերից ևս 6 տոկոս է նվեր ստացել
copy image url

Վարչապետի աշխատակազմը ԶՊՄԿ-ի բաժնետոմսերից ևս 6 տոկոս է նվեր ստացել

Ներքին 2 տարի առաջ - 11:41 24-08-2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ գաղտնի հրամանաով որպես նվիրատվություն ստացել են զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի ևս 6 տոկոս։

Ավելի վաղ վարչապետի աշխատակազմը 15 տոկոս էր նվեր ստացել և այն հավատարմագրային կառավարման էր հանջձնել «Պետական հետաքրքրությունների ֆոնդին»։
« 2021 թվականի սեպտեմբերի 30-ին կառավարությունը ԶՊՄԿ բաժենտոմսերից 15 տոկոս ստացավ որպես նվիրատվություն, և այն ժամանակ մենք կառավարումը հանձնեցինք ANIF-ին՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին։ 2022 թվականի մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6․8 տոկոս։ Այն ժամանակ մենք այդ նվիրատվությունը ընդունել ենք գաղտնի որոշմամբ, որովհետև նվիրատուն իր կոմերցիոն հարցերի հետ կապված խնդրանք ուներ, որ մենք առայժմ այդ որոշումը չհրապարակենք, այսինքն՝ որպես կոմրեցիոն գացտնիք պահվի, և երբ իրենց կողմից այդ գաղտնիության անհրաժեշտությունը վերացվել է, մենք հիմա այդ բաժնեմասը հանձնում ենք պետական հետաքրքրությունների հիմնադրամին՝ կառավարման համար»,- ասաց Փաշինյանը՝ արձանագրելով, որ կառավարությունը ԶՊՄԿ-ում ունի 21,8 տոկոս բաժնեմաս, ինչը Փաշինյանի համար շատ կարևոր իրադարձություն է, և իբրև թե բխում է նրա նախընտրական ծրագրից։ Փաստորեն Փաշինյանը խոստացել էր իր ընտրողներին, որ ԶՊՄԿ-ից 21,8 տոկոս բաժնեմաս նվեր կստանա։

Ամենից շատ դիտված