Ընթանում է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրը։
Այսօր՝ օգոստոսի 20-ին, կայացել են 2 հանդիպումներում։
«Շիրակը» Գյումրիում հյուրընկալել է «Արարատին». խաղը գոլազուրկ ավարտ է ունեցել՝ 0։0։
«Նոան» Արմավիրով ընդունել էր «Ուրարտուին». հյուրերը հաղթել են ջախջախիչ՝ 6։0 հաշվով։ Հեթ-տրիկ է ձևակերպել Դմիտրո Խլյոբասը, մեկական գոլ են խփել Սաբուան, Պոլյակովը և Մայրովիչը։
4-րդ տուրը կավարտվի վաղը «Փյունիկ» - «Վան» հանդիպումով։