Ֆորշն ու Արամ MP3-ը համատեղ աշխատանք ունեն: Կոմպոզիցիան ստացել է «Ռեքվիեմ» անվանումը։ «Անասելի պատիվ էր աշխատել մեծ երաժիշտ Ֆորշի հետ: Ծնվեց «Ռեքվիեմ»-ը՝ մեր պատկերացմամբ ու փիլիսոփայությամբ: Ամեն մեկս մեր հոգում ունենք պատասխանը՝ -ի՞նչ կանեինք «եթե այսօր լիներ երեկ»։ Ահա իմ ու Ֆորշի և իհա՛րկե Ավետ Բարսեղյանի տարբերակը»,- ինստագրամյան էջում գրել է Արամ MP3-ը։