Իշխանությունները վախեցած են օգոստոսի 23-ի հանրահավաքից
copy image url

Իշխանությունները վախեցած են օգոստոսի 23-ի հանրահավաքից

Ներքին 2 տարի առաջ - 13:42 19-08-2022
Օգոստոսի 23-ին ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հրավերով և 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորներ մասնակցությամբ հանրահավաք է նախատեսվում Հանրապետության հրապարակում, սակայն իշխանությունները փորձում են խոչընդոտել հանրահավաքի իրականացմանը։

Բանն այն է, որ «Հավաքների ազատության մասին» օերնքի համաձայն՝ Էդգար Ղազարյանը քաղաքապետարանին իրազեկել է հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին, սակայն քաղաքապետարանը, հիմնվելով միայն ոստիկանության տեսակետի վրա, սահմանափակում է կիրառել՝ առաջարկելով հավաքն անել Սախարովի հրապարակում։

Մեզ հետ զրույցում Էդգար Ղազարյանն ասաց, որ դա նշան է, որ իշխանությունները վախեցած են սպասվող հանրահավաքից, ինքը պատրաստվում է դիմել դատարան, որի որոշման համար եռօրյա ժամկետ է հայտարարված։

Ղազարյանը նաև ընդգծեց, որ քաղաքապետարանի այս կեցվածքը որևէ լուրջ փոփոխություն իրենց ծրագրերում չի կարող առաջացնել։

Ամենից շատ դիտված