Աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում․ ԱԻՆ խոսնակ
copy image url

Աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում․ ԱԻՆ խոսնակ

Ներքին 2 տարի առաջ - 19:48 17-08-2022
Շարունակվում են որոնողական աշխատանքները։ Այս պահի դրությամբ շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է, ներկայումս աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով այս պահի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: