Ինչ միջոցառումներ են չեղարկվել՝ «Սուրմալու»-ի ողբերգությունից հետո
copy image url

Ինչ միջոցառումներ են չեղարկվել՝ «Սուրմալու»-ի ողբերգությունից հետո

Ներքին Ավելին 2 տարի առաջ - 14:44 16-08-2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված՝ պարբերաբար միջոցառումներ են չեղարկվում։ Այս մասին Oragir.news-ին հայտնեցին համերգային տոմսերի վաճառքով զբաղվող Тomsarkgh.am-ի լրատվության բաժնից։

«Այսօր չեղարկվեցին Զառայի ստենդափը՝ «Զառանցանք»-ը, Նեմրայի՝ Երևանում, Գյուրիում և Դիլիջանում նախատեսված համերգները», - ասաց աշխատակիցը։ Մեզ հայտնեցին, որ այս ամենին զուգահեռ՝ կան միջոցառումներ, որոնք չեն չեղարկվել։

Հիշեցնենք, որ երեկ երգիչ, դերասան Արամ MP3-ն ևս չեղարկեց իր համերգը՝ ասելով․ «Մարդիկ դեռ փլատակների տակ են գտնվում, ես չեղարկում եմ այսօրվա իմ համերգը»։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված