«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքի մասին ահազանգ է ստացվել
copy image url

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքի մասին ահազանգ է ստացվել

Ներքին 2 տարի առաջ - 13:28 16-08-2022
Օգոստոսի 16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։