Մանրամասներ՝ Զարթոնքում տեղի ունեցած ծեծից
copy image url

Մանրամասներ՝ Զարթոնքում տեղի ունեցած ծեծից

Ներքին 2 տարի առաջ - 21:14 15-08-2022
«Հանուն ժողովրդի բարեկեցության» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Այսեր Իսայանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ ծեծի են ենթարկել Զարթոնքի նախկին գյուղապետին և նրա որդուն։

Նա մասնավորապես գրել էր․ «Ուշ գիշերն անխնա ծեծի են ենթարկվել Ս. Պողոսյանն ու նրա անչափահաս որդին։ Որդին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»։

Զարթոնքի ներկայիս գյուղապետ Սամվել Աղաջանյանը Oragir.news-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց դեպքից, նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, իսկ Սամվել Պողոսյանը ոչ թե գյուղապետն է եղել, այլ իր տեղակալը․ «Նախկին գյուղապետին ծեծի չեն ենթարկել, կենցաղային բնույթի կռիվ է եղել գյուղում, ինքը նախկին գյուղապետ չէ։ Տղան հիմա հիվանդանոցում է։ Հարևանների կենցաղային վեճ է եղել, մեկը մեկին անպատվել է, էս տեսակ վեճ է եղել։ Դեպքը եղել է երեկ չէ առաջին օրը։ Տղայի վիճակը նորմալ է։ Ինքը իմ տեղակալն է եղել, խոշորացման ժամանակ կրճատվել է»։

Գյուղապետին հարցրինք՝ տեղյա՞կ է՝ քրեական գործ կա հարուցված, ոստիկաններ եկե՞լ են գյուղ:

«Այո։ Ձերբակալված չեն, քննություն է գնում, քննիչները գալիս, հարցաքննում են»,- պատասխանեց Աղաջանյանը։

Հարցրինք նաև, թե ինչով են հարվածել, որ տղան հիմա վերակենդանացման բաժանմունքում է․ «Ես դրա մանրամասները չգիտեմ։ Գիշերով է եղել, ում հետ որ կռվել է իմ նախկին տեղակալը, իրենց տան մոտ է եղել, հարձակվել է նրանց տան վրա, նրանք էլ ծեծել են, հարձակվել է, նրանց մեքենաները ջարդել է, նրանք էլ ծեծել են։ Ծեծողները նույն գյուղի բնակիչներ են»,- պատասխանեց գյուղապետը։

Ամենից շատ դիտված