Անահիտ Ավանեսյանն իր տեղում է, աշխատում է
copy image url

Անահիտ Ավանեսյանն իր տեղում է, աշխատում է

Ներքին 2 տարի առաջ - 11:32 15-08-2022
«Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի ֆոնին սոցցանցերում շատ օգտատերեր հարցնում էին, թե ուր է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հավանաբար օգտատերերին զարմացրել էր Ավանեսյանի լռությունն այն պատճառով, որ նույնիսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր թիկնազորով այցելել դեպքի վայր ու դեղին ժապավեն էր կապում տարածքում։

Նախարարի խոսնակից փորձեցինք ճշտել, թե ուր է Ավանեսյանը․ խոսնակը լավ լուր հայտնեց․ «Օգտատերերը եթե հետևում էին Առողջապահության նախարարության աշխատանքներին, պիտի հասկանային, որ նախարարն իր տեղում է, աշխատում է»։

Հարցրինք՝ իսկ տուժածներին այցելե՞լ է, խոսնակն արձագանքեց․ «Տիկին Ավանեսյանը ղեկավարում է ընթացիկ աշխատանքները, բնականաբար, փոխնախարարներն էլ անձամբ գնացել, այցելել են տուժածներին»։

Հետաքրքրվեցինք նաև տուժածների վիճակով․ «Ժամը 10-ի դրությամբ՝ մենք թարմ տեղեկատվություն ենք հրապարակել, կրկին պատրաստվում ենք փոփոխություններին զուգահեռ տեղեկատվություն տրամադրել, այս պահին 21 հոգի է գտնվում ստացիոնար բուժման մեջ, բժիշկներն իրենց վիճակը գնահատում են միջին ծանրության, շուտով դուրսգրումներ էլ կլինեն»,- պատասխանեց խոսնակը։