Պայթյունից տուժած 5-ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
copy image url

Պայթյունից տուժած 5-ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Ներքին 2 տարի առաջ - 16:19 14-08-2022
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված քաղաքացիներից մի քանիսը ստացել են առաջին բուժօգնություն և գնացել տուն, նրանցից միայն մեկը՝ 5-ամյա մի աղջիկ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ 30 վիրավոր։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ամենից շատ դիտված