Մարդուն սեփականությունից կարելի է զրկել միայն դատարանի վճռով․ քաղաքապետարանի նախաձեռնած նախագիծն անօրինակա՞ն է
copy image url

Մարդուն սեփականությունից կարելի է զրկել միայն դատարանի վճռով․ քաղաքապետարանի նախաձեռնած նախագիծն անօրինակա՞ն է

Ներքին 2 տարի առաջ - 18:22 11-08-2022

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Երևանի քաղաքապետարանը շրջանառության մեջ էր դրել նոր օրինագիծ, որով փողոցի չթույլատրվող տեղերում վաճառվող ապրանքը կբռնագրավվի:

Քաղաքապետարանի հաղորդագրության մեջ ասվում էր, որ բացօթյա վայրերում չթույլատրված առևտրի դեմ քաղաքային իշխանությունը պայքարում է տարիներ շարունակ: 2019-2022թթ. կազմվել է 3583 արձանագրություն՝ 80,000,000 դրամ տուգանքի չափով, բայց վճարվել է կեսից էլ քիչը։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն ասաց, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է․ «Հիմա ապօրինի առևտրի համար մարդկանց տուգանում են, բայց էդ մարդկանց մեծամասնությունը իր անունով մի կատու էլ չունի գրանցած, այսինքն՝ այդ տուգանքը դառնում է առոչինչ, և հաջորդ օրը մարդիկ էլի գալիս են նույն տեղը։ Առաջարկի նպատակն այն է, որ սա ավելի գործուն մեխանիզմ կլինի։ Պայմանական ասած՝ եթե մարդը քաղցր բամբակ է վաճառում Հանրապետության հրապարակում, ու նրա ապարատուրան ձեռքից վերցնում ես, երկրորդ անգամ հաստատ նման բան էլ չի անի»։

Հարցին, թե ինչ է անելու քաղաքապետարանը բռնագանձված ապրանքի հետ, նա նշեց, որ գործը դեռ այդտեղ չի հասել․ «Ես կարող եմ միայն ենթադրել, որ օրինական լուծումներից մեկը կարող է լինել հետևյալը․ քաղաքապետարանի ենթակայության տակ կան կրթական հաստատություններ, մանկապարտեզներ կամ գիշերօթիկներ, ենթադրում եմ, որ բռնագանձված ապրանքները կգնան այդ հաստատություններ։ Ամեն դեպքում՝ էդտեղ գործը դեռ չի հասել»։

Նա նաև տեղեկացրեց, որ հույս ունեն, որ սեպտեմբերին նախագիծը կմտնի խորհրդարան։

Փաստաբան, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ մարդուն սեփականությունից կարելի է զրկել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ դատարանի վճռով․ «Եթե չկա դատական ակտ, ապա ինչպե՞ս կարող են մարդու ձեռքից ապրանքը վերցնել։ Եթե, օրինակ, պարտադրեն քաղաքացուն իր ապրանքը հավաքել-գնալ, դա ուրիշ է, բայց եթե իրենք են վերցնում-տանում, անօրինական է, անթույլատրելի է ու հակասում է Սահմանդրությանը։ Հետևաբար սա բացարձակ անօրինական նախագիծ է»։

Չնայած դրան՝ փաստաբանը վստահ է, որ այն կընդունվի ԱԺ-ի կողմից․ «Մի բան ակնհայտ ու անվիճելի է․ բոլոր կամայականությունները, որ գալիս են Կառավարությունից, ԱԺ-ն դիսպեչերի կարգավիճակով հաստատում է, որովհետև այլ տարբերակ չունի, բայց ես պնդում եմ, որ մարդուն սեփականության իրավունքից կարող են զրկել միայն դատարանի վճռով, քանի դեռ դատական ակտ չկա, որևէ նման գործողություն անօրինական է»։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան