Ասկերանի շրջանում պայթյունի ձայներ են լսվել․ ԱԻՊԾ-ն պարզաբանում է
copy image url

Ասկերանի շրջանում պայթյունի ձայներ են լսվել․ ԱԻՊԾ-ն պարզաբանում է

Ներքին 2 տարի առաջ - 14:25 10-08-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Սոցցանցում տարբեր օգտատերեր ահազանգում են, որ Արցախում՝ Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի մոտակայքում, պայթունի ձայներ են լսել, սակայն չեն հասկանում, թե ինչ պայթյուն է․ շատերն անհանգստանում էին։

Oragir.news-ը կապվեց Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ նշված տարածքներում կատարվում են ականազերծման աշխատանքներ, և հնարավոր է, որ այդ պայթունը կապված է հենց այդ աշխատանքների հետ։

«Մենք Ղարաբաղ տելեկոմի հետ համագործակցություն ունենք և միշտ տեղեկացնում ենք սպասվող ականազերծման աշխատանքների մասին։ Այսօր էլ ենք տվել, որ որոշ շրջաններում՝ Մարտունի, Մարտակերտ և Ասկերան, Խաչենը հենց Ասկերանի շրջանում է, որ սակրավորական խմբերը այնտեղ կաշխատեն։ Ես չգիտեմ, գուցե այդ պայթուն է եղել, չեմ կարող ասել, իսկ եթե լինի որևէ միջադեպ սահմանային, Պաշտպանության բանակը, կարծում եմ, հանդես կգա հայտարարությամբ»,- հայտնեցին ԱՀ ԱԻՊԾ-ից։

Հարցին, թե պայթյունի ձայնը հնարավո՞ր է ականների պայթունից լինել, ասացին․ «Հնարավոր է և այդպես լինի, մենք ահազանգ չենք ստացել այդ պայթունի վերաբերյալ»։