Վերացվել է «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը
copy image url

Վերացվել է «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը

Ներքին 2 տարի առաջ - 19:09 08-08-2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

Որոշման համար հիմք է ծառայել կրկնակի փորձաքննությունը, համաձայն որի վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները, ինչպես նաեւ արտադրամասում իրականացված ամբողջական ախտահանության փաստը:

Ամենից շատ դիտված