Ծնվել է Քլոե Քարդաշյանի եւ Տրիստան Թոմփսոնի երկրորդ երեխան․ փոքրիկին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, հայտնում է People-ը։ Նախկին սիրահարները տղա են ունեցել. Քլոեն եւ Տրիստանը երեխայի համար դեռ անուն չեն ընտրել։
Ի դեպ, փոխնակ մոր հղիությունից ընդամենը մեկ ամիս անց Քլոեն իմացել է, որ Տրիստանն այլ կնոջից տղա է սպասում։ Նախկին սիրահարները միասին են մեծացնում իրենց դստերը՝ Թրուին։