Կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել տնտեսության արդիականացման ծրագրի մեջ. Վահան Քերոբյան
copy image url

Կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել տնտեսության արդիականացման ծրագրի մեջ. Վահան Քերոբյան

Ներքին 2 տարի առաջ - 19:27 04-08-2022
Այսօր, Կառավարության որոշմամբ, փոփոխություններ են կատարվել տնտեսության արդիականացման ծրագրի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշել է, որ ըստ էության, ընդլայնում են այն ոլորտների ցանկը, որտեղ գործող ընկերությունները կարող են նոր սարքավորումներ գնել, և Կառավարությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքների մեծ մասը։

Ծրագրի մյուս բաղադրիչով ընկերություններում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման և գիտահետազոտական աշխատանքների խթանման նպատակով պետության կողմից կիրականացվի աշխատավարձերի փոխհատուցում։