Ծեծի մեղադրանքով հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է օդանավակայանում
copy image url

Ծեծի մեղադրանքով հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է օդանավակայանում

Ներքին 2 տարի առաջ - 20:52 03-08-2022
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 2-ին, ժամը 02.00-ին, Ուֆա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 40-ամյա Ալիկ Մ.-ն, որը 2021 թ. հունիսի 25-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ամենից շատ դիտված