Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդլայնվում է
copy image url

Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդլայնվում է

Ներքին 2 տարի առաջ - 18:01 01-08-2022
Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի ընդլայնման շրջանակներում առողջապահության ոլորտը կարող է դառնալ հիմնական առանցքներից:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ առաջիկայում Բելգրադում ՀՀ դեսպանության բացումը նոր շունչ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչն առանձնացրել են համագործակցությունը զարգացնելու ուղղությունները: Դրանք են բժիշկների փորձի փոխանակման հնարավորությունը, բժշկական կենտրոնների միջև մշտական կապը, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները, բժշկական թիմերի փոխայցելությունները, արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների ստեղծումը:

Քննարկվել է նաև նշված ոլորտներում համագործակցության հուշագիր կնքելու հարցը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի