Հյուսիսային պողոտայում երեկ քայլում էի, տեսա՝ շան ձագեր են վաճառում, ասացի՝ լավ է՝ ոչխար ու ձի չեք բերել․ Երևանի քաղաքապետ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները փողոցներում ապօրինի առեւտրի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում մեկ շաբաթվա ընթացքում 36 արձանագրություն են կազմել։ Այս մասին հայտարարվել է քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Միաժամանակ քննարկման փուլում է վարչական իրավախախտումների վերաբերյալ եւս 55 արձանագրություն։ «Թեժ գծին» հաղորդվել է ապօրինի առեւտրի վեց դեպքի մասին, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։
Խոսելով փողոցային առեւտրի մասին՝ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, մասնավորապես, անդրադարձավ Հյուսիսային պողոտայում կենդանիների վաճառքին։ Այս փաստը նրան խիստ զայրացրեց։ «Երբ հարցերով մոտենում ես վաճառողներին, ասում են, որ իրենք պարզապես զվարճացնում են երեխաներին, քանի որ վերջիններս սիրում են քոթոթներ։ Դե, երեխաները սիրում են նաեւ գառնուկներ եւ եւ ձիեր: Ինչո՞ւ դրանք չկան»,-հեգնանքով նկատեց Սարգսյանը։
Ի պատասխան՝ ներկաները շտապեցին հայտնել, որ վաճառողների նկատմամբ արդեն համապատասխան արձանագրություններ են կազմվել։