Հրազդանը 2022 թ․ երիտասարդական մայրաքաղաքն է
copy image url

Հրազդանը 2022 թ․ երիտասարդական մայրաքաղաքն է

Ներքին 2 տարի առաջ - 22:25 30-07-2022
Այսօր Հրազդանում օրը տոնական է. տեղի կունենա «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հանդիսավոր պայմաններում Հրազդանին կհանձնվեն խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով շնորհվում է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը Հրազդան քաղաքին։

Միջոցառումների մեկնարկը տրվել է քայլերթով՝ դեպի Մաքրավան թաղամասում գտնվող անմահ հերոսների հիշատակը հավերժացնող համաքաղաքային հուշահամալիր։

Մասնակիցները ներկա են գտնվել երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցադրությանը (նկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն) Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում։

Ամենից շատ դիտված