Քլոե Քարդաշյանը հրապարակել է դստեր՝ Թրու Թոմփսոնի լուսանկարները՝ մասնավոր ինքնաթիռով թռչելիս։ Լուսանկարները հայտնվել են DailyMail-ում։
Լուսանկարում 4-ամյա Թրու Թոմփսոնը մասնավոր ինքնաթիռի կաշվե բազկաթոռին նստած ժպտում է և աչքով անում մորը: Աղջիկը չիպս է ուտում և պլանշետով խաղում Քարդաշյան-Ջեներ ընտանիքի բազմաթիվ անդամների հետ կղզիներում հանգստից հետո տուն թռչելիս:
«Իմ փոքրիկ լեդի»,- լուսանկարը մակագրել է Քլոե Քարդաշյանը։
Գրառման մեկնաբանություններում ընկերներն ու ընտանիքի անդամները հիացել են փոքրիկ Թրուով և նշել, թե որքան է նա մեծացել: Հիացական խոսքեր են գրել Թրուի մորաքույրը՝ Քայլի Ջենները, աստղային վարսահարդար Ջասթին Մարջանը, Քրիս Ջեների ընկերուին՝ հեռուստահաղորդավար Ֆեյ Ռեզնիկը: