Եզդիաբնակ Հակո և Գյալթո գյուղի հարյուրավոր կովեր սատկելու վտանգի առաջ են․ գյուղում 15 օր է ջուր չկա․ Denge Ezdia

Ներքին 2 տարի առաջ - 13:51 28-07-2022
Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակո և Գյալթո գյուղերը հայտնվել են անելանելի վիճակում: Արդեն գրեթե 15 օր է գյուղերը խմելու ջուր չունեն։ Այս գյուղերում խմելու ջրի ցանց իսկզբանե չի եղել։ Այս մասին տեղեկացնում է Politik.am-ը։ Խմելու ջուր գյուղացիները ունեցել են բնակավայրերի սկբզնամասի աղբյուրներից, որոնց դիմաց ընտանի կենդանիների համար խմոցներ է կառուցված։ Այս օրերին գյուղացիներն իրենց խմելու ջուրը մեքենաներով հասցնում են գյուղեր, իսկ կենդանիների հարցը անլուծելի է դարձել։ Այս մասին տեղեկանում ենք եզդիական համայքնային Denge Ezdia լրատվականից։

Ընտանի կենդանիները ստիպված են ջրի փոխարեն տիղմ խմել, որի պատճառով էլ շատ ընտանի կենդանիներ հիվանդանում են, որոշների անկումն անխուսափելի է։ Գյուղացիները մտավախություն ունեն, որ եթե շարունակեն ջուր չտալ գյուղերին, ապա հարյուրավոր անասուններ կսատկեն կամ ստիպված պետք է լինեն կենդանիները շուկայականից էժան գներով վաճառել հարևան գյուղերին։
Denge Ezdia լրատվականի տեղեկություններով մարզային իշխանությունները այս գյուղերի ջրագիծ մտնող ջուրը այլ նպատակով են օգտագործում և հենց սրա հետ է կապված արդեն 15 օր գյուղերի ջրազրկման խնդիրը։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան