Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը լցոնումնե՞ր է արել
copy image url

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը լցոնումնե՞ր է արել

Ներքին 2 տարի առաջ - 14:03 27-07-2022
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանին միայն երեկվա՝ հոիլիսի 26-ի ընթացքում շուրջ 10 փաստաբան դրական գնահատական է տվել։ Նախկինում ցածր ռեյտինգ ունեցվող Արուսյակ Ալեքսանյանը նորանոր «լայքեր» է նվաճում։

Հիշեցնենք, որ Արուսյակ Ալեքսանյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավորն է։ Արմեն Գրիգորյանը մահացավ կալանքի ընթացքում։
Հուլիսի 26-ին Արուսյակ Ալեքսնայնին դատական համակարգի պաշտոնական կայքում «լայքել» են հետևյալ փաստաբանները․ Աննա Երանոսյան, Աշոտ Հովհաննիսյան, Հայկ Հարությունյան, Արայիկ Ներսիսյան, Լուսինե Հարությունյան, Զարուհի Պապոյան, Սամվել Անդրեասյան, Նորայր Յուզբաշյան, Գոռ Օհանյան, Վարազդատ Բադալյան։
Արմեն Գրիգորյանը մահացավ հուլիսի 15-ին, դրանից հետո Արուսյակ Ալեքսանյանի մասին բացսական մեկնաբանություններն ու գրառումները ողողեցին սոցիալական ցանվցերը։ Շատ փաստաբաններ սկսեցին բացասական գնահատականներ տալ դատավորին։ Արմեն Գրիգորյանի մահվան օրվանից՝ հուլիսի 15-ից 2 օր անց, սակայն, զարմանալիորեն սկսեց մեծանալ Ալեքսանյանի վարկանիշը, փաստաբանները սկսեցին զանգվածաբար նրան դրական գնահատել, մինչդեռ ակնհայտ է, որ այդ ժամանակահատվածում Ալեքսանյանը որպես դատավոր չէր կարող այքան շատ փաստաբանների սրտով վճիռներ կայացնել։
Հուլիսի 15-ից հետո մինչև հուլիսի 25-ը Արուսյակ Ալեքսանյանին դրական գնահատական են տվել թվով մոտ 38 փաստաբան։ Այդ փաստաբաններն են՝ Համբարձում Հարությունյան, Րաֆֆի Ասլանյան, Անի Հակոբյան, Աշոտ Ասատրյան, Արեն Մնացականյան, Կարո Խաչմանյան, Արթուր Նահապետյան, Էմին Բեգլարյան, Նարինե Մնացականյան, Էդգար Ղարիբյան, Իլոնա Միրզոյան, Հովհաննես Քոչարյան, Արկադի Մարգարյան, Տիգրան Ղազարյան, Արմեն Ֆերոյան, Սևակ Մարաբյան, Ռոման Պետրոսյան, Արմեն Հարությունյան, Զավեն Դադայան, Թեհմինա Սարգսյան, Ժորա Պետրոսյան, Վարդուշ Եսայան, Զորայր Հարությունյան, Անի Գրիգորյան, Լիանա Գասպարյան, Նարե Ավետիսյան, Սուզաննա Խչեյան, Վահան Գևորգյան, Վահան Հովհաննիսյան, Սմբատ Մինասյան, Հրանտ Դավթյան, Լիլիթ Մանայան, Վահագն Բաբայան, Հայկ Շահումյան, Մուշեղ Խաչիկյան, Միքայել Խչեյան, Լիանա Բրսոյան, Վարսիկ Հովսեփյան։
Հուլիսի 17-ից առաջ Արուսյակ Ալեքսանյանը մեծ մասամբ բացասական գնահատականներ ուներ, ավելի կոնկրետ՝ հուլիսի 17-ից առաջ նա ուներ 21 փաստաբանի կողմից տրված բացասական գնահատական, իսկ դրական՝ ընդամենը 11։ Ակնհայտ է, որ Արմեն Գրիգորյանի մահվանից հետո Արուսյակ Ալեքսանյանի վարկանիշը փրկելու համար շուրջ 50 փաստաբաններ զանգվածաբար դրական գնահատականներ են տվել Ալեքսանյանին։
Նշենք, որ օրերս փաստաբան Վարազդատ հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղեկություններ ունի, որ որոշ փաստաբաններ զանգերով «լայքեր» են դրել Արուսյակ Ալեքսանյանին, այսինքն՝ Ալեքսնայնաը «լցոնումներ» է արել։ Ենթադրությունները թողնում ենք ընթերցողին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի