09:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։
«Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում ժամը 09:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-նշվում է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները առավոտից փակ էին։ Մեքենավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ էին սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցություն էր սկսել մեքենավարների հետ։