Հիմնանորոգվում է Մ-10-Գավառ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կիլոմետրանոց հատվածը
copy image url

Հիմնանորոգվում է Մ-10-Գավառ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կիլոմետրանոց հատվածը

Ներքին 2 տարի առաջ - 19:55 26-07-2022
Պետբյուջեի կողմից տրամադրված միջոցների հաշվին արդեն տրվել է Մ-10-Գավառ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի նիստում որոշվել է պահուստային ֆոնդից 1 միլիարդ 536 միլիոն 606,6 հազար դրամ հատկացնել Մ-10-Գավառ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կիլոմետր հատվածի հիմնանորոգման համար։ Այն ընդգրկում է Գավառ քաղաքի Հրանտ Հակոբյան, Ազատության, Զորավար Անդրանիկի փողոցները եւ Գավառի Կենտրոնական հրապարակին հարող հատվածները։

Նախագծով նախատեսված է կառուցել ջրահեռացման ներքին ցանց, հիմք եւ ավելի քան 60 հազար քառակուսի մետր երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ, տեղադրել բազալտե եզրաքարեր։ Երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ կիրականացվի նաեւ ճանապարհների կահավորման աշխատանքներ։ Շինարարությունն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։

Ամենից շատ դիտված